Գերմանիան զենք է վաճառում Արաբիային
Հունիս 16, 2019 15:14 Asia/Tehran
Գերմանիայի սպառազինության արտահանումների վերաբերյալ վերջին տվյալները ցույց են տալիս, որ այդ երկիրը 2018 թվականին մոտ 500 միլիոն դոլարի զինտեխնիկա է վաճառել Արաբիային:
Դա այն դեպքում, երբ Ստամբուլում Արաբիայի հյուպատոսարանում սաուդցի այլախոհ լրագրող Ջամալ Խաշողջիի սպանությունից հետո, Բեռլինը որոշ ժամանակով դադարեցրել էր զենքի արտահանումը Ռիադ:
Գերմանիան, ԱՄՆ-ն, Բրիտանիան ու Ֆրանսիան, Սաուդյան կոալիցիայի գլխավոր զենք մատակարարողներն են:
Միջազգային կազմակերպությունները և մարդու իրավունքների կառույցները մինչ այժմ բազմիցս Գերմանիային, ԱՄՆ-ին, Բրիտանիային ու Ֆրանսիային կոչ են արել դադարեցնել զենքի վաճառքը Արաբիային ու ԱՄԷ-ին:
Սաուդյան ագրեսոր կոալիցիան մինչ այժմ մոտ 16 հազար եմենցի է սպանել:
Պիտակ