Գերմանիան ու Բրիտանիան հակադարձել են Իրանի կողմից ՀԳՀԾ-ի կետերի չիրագործմանը
https://parstoday.ir/hy/news/world-i108514-Գերմանիան_ու_Բրիտանիան_հակադարձել_են_Իրանի_կողմից_ՀԳՀԾ_ի_կետերի_չիրագործմանը
Գերմանիան ու Բրիտանիան ԻԻՀ-ից պահանջել են հարգել ՀԳՀԾ-ի շրջանակում իր հանձնառությունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 18, 2019 13:30 Asia/Tehran
  • Գերմանիան ու Բրիտանիան հակադարձել են Իրանի կողմից ՀԳՀԾ-ի կետերի չիրագործմանը

Գերմանիան ու Բրիտանիան ԻԻՀ-ից պահանջել են հարգել ՀԳՀԾ-ի շրջանակում իր հանձնառությունները:

Երբ ԻԻՀ հայտարարեց, որ առաջ է անցնելու հարստացված ուրանի արտադրման ու պահեստավորման ուղղությամբ ընդունած սահմանափաակումներից, Գերմանիայի արտգործնախարարության խոսնակը Թեհրանին կոչ է արել հարգել գերտերությունների հետ կնքած միջուկային համաձայնության կետերը:

Բրիտանիայի պաշտոնից հրաժարված վարչապետ՝ Թերեզա Մեյի խոսնակը ևս սպառնալի ոճով ասել է.«Իրանը ՀԳՀԾ-ի շրջանակում իր հանձնառությունները խախտելու դեպքում, Բրիտանիան հաշվի է առնելու բոլոր հնարավոր տարբերակները»:

Երկուշաբթի օրը, Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության խոսնակ՝ Բեհրուզ Քեմալվանդին հայտարարել է, որ 3.67 աստիճանով հարստացված ուրանի արտադրությունը շարունակվելով, մինչև հունիսի 27-ը Իրանը 300 կիլո պահեստավորված հարստացված ուրան է ունենալու: