Ադրբաջանը հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի հետ հավանական պատերազմի համար
https://parstoday.ir/hy/news/world-i108538-Ադրբաջանը_հայտարարել_է_որ_պատրաստ_է_Հայաստանի_հետ_հավանական_պատերազմի_համար
Ադրբեջանի Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այդ երկրի օդուժը պատրաստ է Հայաստանի հետ հավանական պատերազմում իրականացնել համապատասխան հրամանները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 19, 2019 04:20 Asia/Tehran
  • Ադրբաջանը հայտարարել է, որ պատրաստ է Հայաստանի հետ հավանական պատերազմի համար

Ադրբեջանի Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ այդ երկրի օդուժը պատրաստ է Հայաստանի հետ հավանական պատերազմում իրականացնել համապատասխան հրամանները:

Զաքեր Հասանովը հավելել է, որ օդուժի ռազմական ինքնաթիռները պատրաստ են Հայաստանի հետ հավանական պատերազմում թռիչքներ իրականացնելու համար: Նա հավելել է, որ բանակի ռազմական բոլոր գումարտակները պատրաստ են իրականացնել համապատասխան գործողությունները և հարվածել հեռավոր թիրախներին:

Ադրբեջանի Պաշտպանության նախարարը նաև հայտարարել է, որ  այդ երկրի նավատորմը համալրման փուլում է, իսկ ռազմական տեխնիկայի  90 տոկոսը նոր է:

Նշելով, որ Ադրբեջանի բանական առավելություն ունի Հայաստանի բանակի նկատմամբ, Հասանովը հավելել է, որ 2016թ ապրլին ադրբեջանական ուժերը հայկական ուժերին այնպես ջախջախեցին, որ հայերը ստիպված եղան Ռուսաստանից օգնություն խնդրել՝ հրադադար հաստատելու համար: 

Վերջին շաբաթների ընթացքում, ադրբեջանական իշխանությունները Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրում են այն բանում, որ վերջինս փորձում է ադրբեջանական ուժերին ստիպել դիմել ռազմական գործողությունների: