ՄԱԿ-ը պահանջել է դադարեցնել Սուդանի ժողովրդի դեմ հալածանքը
(last modified Tue, 25 Jun 2019 08:18:20 GMT )
Հունիս 25, 2019 12:48 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը պահանջել է դադարեցնել Սուդանի ժողովրդի դեմ հալածանքը

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարիատը Սուդանի բանակայիններից պահանջել է շուտափույթ դադարեցնել այդ երկրի ժողովրդի բողոքի ցույցերի ճնշումը:

Երկուշաբթի օրը, Ժնևում կայացած ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի բացման հանդիսության ժամանակ, Միշել Բաչելեթն ասել է.«ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն կոմիսարիատը զեկույցներ է ստացել այն մասին, որ սպանվել են հունիսի 3-ին, պաշտպանության նախարարության դիմաց ցույց անցկացրած Սուդանի ավելի քան 100 քաղաքացիներ և հարյուրավոր բողոքարարներ անհետացել են»:

Բաչելեթը պահանջել է միջազգային դիտորդներ գործուղել Սուդան:

Ապրիլի 11-ին տեղի ունեցած հեղաշրջումից և նախագահի պաշտոնից Օմար Ալ-Բաշիրի հրաժարականից հետո, Սուդանում իշխանության է հասել ռազմական խորհուրդը, սակայն ժողովուրդը բողոքի ցույցերը շարունակելով, պահանջում է ոչ-ռազմական պետություն կյանքի կոչվի:

Սուդանում իշխող ռազմական խորհրդի և ընդդիմության կոալիցիայի միջև բանակցությունները դադարել են հունիսի 3-ին, անվտանգության ուժերի ու ժողովրդի միջև տեղի ունեցած բախումից հետո, որի ընթացքում զոհվեց ավելի քան 128 մարդ: