2019թ ՆԱՏՕ-ի ռազմական բյուջեն զգալիորեն աճել է
https://parstoday.ir/hy/news/world-i108798-2019թ_ՆԱՏՕ_ի_ռազմական_բյուջեն_զգալիորեն_աճել_է
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրուսելում հայտարարել է, որ 2019թ դաշինքի եվրոպական անդամները ևԿանադան, 2018թ համեմատությամբ, 3.9 տոկոսով ավելացրել են իրենց ռազմական բյուջեն:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 26, 2019 07:58 Asia/Tehran
  • 
2019թ ՆԱՏՕ-ի ռազմական բյուջեն զգալիորեն աճել է

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Բրուսելում հայտարարել է, որ 2019թ դաշինքի եվրոպական անդամները ևԿանադան, 2018թ համեմատությամբ, 3.9 տոկոսով ավելացրել են իրենց ռազմական բյուջեն:

Ստոլտենբերգը հավելել է, որ ՆԱՏՕ-ն իր ռազմական բյուջեն ավելացնում է արդեն հինգերորդ տարին:

Գերմանիան, ՆԱՏՕ-ի մյուս անդամների նման, 2024թ իր ռազմական բյուջեն ավելացնելու է 2 տոկոսով, արձանագրելով սառը պատերազմից հետո ռազմական բյուջեի ամենամեծ աճը:

Դոնալդ Թրամփը խիստ ճնշում է գործադրում Գերմանիայի և  ՆԱՏՕ-ի մյուս անդամների վրա, որպեսզի ավելացնեն դաշինքում իրենց ռազմական բյուջեն: