ԱՄՆ-ի հրեական համայնքը ցույցեր է անցկացրել Իսրայելի քաղաքականությունների դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i108858-ԱՄՆ_ի_հրեական_համայնքը_ցույցեր_է_անցկացրել_Իսրայելի_քաղաքականությունների_դեմ
ԱՄՆ-ի Ուղղափառ եկեղեցու հետևորդ հրեական համայնքի մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, բողոքելով զինվորական ծառայության մեջ կանանց պարտադիր ներգրավելու Սիոնիստական ռեժիմի քաղաքականությունների դեմ, ցույցեր են անցկացրել:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 27, 2019 12:27 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի հրեական համայնքը ցույցեր է անցկացրել Իսրայելի քաղաքականությունների դեմ

ԱՄՆ-ի Ուղղափառ եկեղեցու հետևորդ հրեական համայնքի մի խումբ քաղաքացիական ակտիվիստներ, բողոքելով զինվորական ծառայության մեջ կանանց պարտադիր ներգրավելու Սիոնիստական ռեժիմի քաղաքականությունների դեմ, ցույցեր են անցկացրել:

Հրեա բողոքարարները հինգշաբթի օրը ՄԱԿ-ում Սիոնիստական ռեժիմի ներկայացուցչության գրասենյակի և Նյու Յորքում այդ ռեժիմի հյուպատոսարանի  առջև ցույցեր անցկացնելով, դատապարտել են Սիոնիստական ռեժիմի բանակի քայլը:

Բողոքարարները կրել են պաստառներ,որոնց վրա գրված է եղել «Վերջ տվեք զինվորական ծառայության մեջ կանանց պարտադիր  ներգրավմանը»:

Այդ ցույցերը տեղի են ունեցել ԱՄՆ-ի հակասիոնիստ խախամների կոնֆերանսի կոչով: 

Այդ ակցիաների մի խումբ կազմակերպիչներ իրենց ունեցած ելույթներում ընդգծել են, որ մեծ տարբերություն կա սիոնիզմի ու հրեականության միջև և հրեական համայնքը չի ընդունում Սիոնիստական  ռեժիմի շատ քայլեր:

Սիոնիստական ռեժիմի բանակը վերջերս ազատազրկման է դատապարտել  բռնագրավված տարածքներում բնակվող երեք աղջիկների, որոնք բողոքել էին պարտադիր զինվորական ծառայության դեմ:

Նշենք, որ բռնագրավված տարածքներում տղամարդիկ պարտավոր են 32 ամիս պարտադիր ծառայել Սիոնիստական ռեժիմի բանակում, իսկ կանայք էլ ստիպված են իրենց կյանքի երկու տարին անցկացնել պարտադիր զինվորական ծառայության մեջ: