ՆԱՏՕ-ի գործողություններն ուղղված Ռուսաստանի դեմ
Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղարն ասել է, որ կազմակերպությունը համաձայնել է ռազմական եւ քաղաքական միջոցառումների մի փաթեթի հետ, պաշտպանությունը Ռուսաստանի նոր հակահրթիռային պաշտպանության համակարգի դեմ ամրապօնդլեու նպատակով:
Յենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ եթե Մոսկվան մինչև օգոստոսի 2-ին չի հրաժարվի 9M279 հրթիռային ծրագրերից և հավատարիմ չմնա Միջին հեռահարության միջուկային ուժերի (INF) պայմանագրին, ապա պետք է բոլոր պատասխանատվությունն ստանձնի այս պայմանագրի ոչնչացման համար:
Ստոլտենբերգը հստակեցրել է, որ չկա որևէ նշան, որ Ռուսաստանը կկարողանա հրաժարվել 9M279 հրթիռներից : Բացի այդ, Մոսկվան մեղադրվում է հրթիռների տեղակայման գործում:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է. «Մենք համաձայնության ենք եկել երկարաժամկետ և կարճաժամկետ քաղաքական, ռազմական, զորավարժությունների և հակահրթիռային պաշտպանության միջոցառումների շուրջ»: