Amnesty International. ԱՄՆ կառավարությունը սպառնացել է իրավապաշտպաններին
Amnesty International- ը հայտարարել է, որ ԱՄՆ կառավարությունը սպառնում է ներգաղթյալների իրավունքներով զբաղվող իրավապաշտպաններին:
Կազմակերպությունը հայտարարել է, որ 2018թ ԱՄՆ պաշտոնյաներն օգտվել են իրենց պաշտոնեական դիրքից՝ այն իրավապաշտպանների դեմ, ովքեր բարձրայնել են ԱՄՆ-ի հետ Մեքսիկայի սահմանին մարդու իրավունքների խախտման դեպքերի մասին:
«Կյանքը փրկելը չի նշանակում հանցագործություն» անունով իր զեկույցում, կազմակերպությունը քննադատել է ԱՄՆ-ում էմիգրանտների իրավունքները պաշտպանող իրավապաշտպանների վվիճակը: Կազմակերպությունը նշել է, որ ամերիկացի պաշտոնյաներն այս մարդկանց քայլերը բնութագրում են որպես հանցագործություն:
Էմիգրանտների նկատմամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հակամարդկային և խիստ քաղաքականությունը հանգեցրել է մեծ թվով փախստականների, այդ թվում երեխաների մահվան: Վերջին նման դեպքը գրանցվեց վերջերս, երբ գետի ափին հայտնաբերվեցին սալվադորցի մի տղամարդու և նրա դստեր դիերը: