Միջուկային բանակցությունների մասին Էմանուել Մակրոնի գրասենյակի տարածած հաղորդագրությունը
Ֆրանսիայի նախագահի գրասենյակը, մի աղորդագրություն տարածելով, հայտարարել է, որ Իրանի և Ֆրանսիայի նախագահների հեռախոսազրույցը մի քայլ է միջուկային բանակցությունների վերսկսման ուղղությամբ:
«Ռոյտերս» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, շաբաթ օրը, Էմանուել Մակրոնի գրասենյակը մի հաղորդագրությամբ հայտարարել է, որ ինքը և մյուս կողմերը շարունակելու են միջուկային թեմայի շուրջ Իրանի պաշտոնատարների հետ բանակցությունը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ հեռախոսազրույցում, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին եվրոպացիներին կոչ է արել իրականացնել ՀԳՀԾ-ով ստնձնած իրենց պարտավորությունները և ՄԱԿ-ի բանաձևերը:
Հեռախոսազրույցում, անդրադառնալով իր ֆրանսիացի պաշտոնակցի կողմից արված հայտարարությանը, որով վերջինս Իրանին կոչ էր արել հավատարիմ մնալ ՀԳՀԾ-ին, Ռոհանին ասել է. «Իրանը վերջին 14 ամիսների ընթացքում, ԱՄՆ-ի բոլոր ճնշումներով ու պատժամիջոցներով հանդերձ, փորձել է պահպանել համաձայնությունը»:
ԻԻՀ նախագահը նշել է, որ Իրանի ժողովրդի դեմ սահմանված ԱՄՆ-ի պատժամիջոցները տնտեսական ահաբեկչության դրսևորում են, որի շարունակումը սպառնալիք է տարածաշրջանի ու աշխարհի համար:
Ռոհանին հավելել է, որ բոլոր պատժամիջոցների չեղարկումը կարող է դառնալ 5+1 խմբի և Իրանի միջև նոր քայլի սկիզբը:
Ֆրանսիայի նախագահը նշել է, որ ԵՄ-ը դատապարտում է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալը: Նա հավելել է. «Մենք խոստովանում ենք, որ ԱՄՆ-ի պատժամիջոցների ազդեցությունները կանխելուն ուղղված Եվրոպայի միջոցառումները պարտության են մատնվել և մենք կանենք ամեն ինչ՝ այդ վնասները փոխհատուցելու համար»: