Գուտերեշ.«Ահաբեկչությունն սպառնում է Աֆրիկային»
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն զգուշացրել է,որ ահաբեկչությունն սպառնում է Աֆրիկային:
Անտոնիո Գուտերեշը չորեքշաբթի օրը Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում ահաբեկչության դեմ կոնֆերանսի բացման ելույթում ասել է.«Ահաբեկչության ճգնաժամն ընտանիքներին դարձրել է խոցելի և սպառնում է Աֆրիկայի ողջ տարածաշրջանին»:
Ցավ հայտնելով Աֆրիկայում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումների հետևանքով զոհվածների համար, Գուտերեշը հավելել է.«Հաշվի առնելով վերջին իրադարձությունները, միջազգային հանրությունը պետք է աջակցի աֆրիկյան երկրներին»:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ընդգծել է.«Չպետք է թույլ տալ, որ ահաբեկչությունը թուլացնի Աֆրիկայի մայրցամաքի զարգացման գործընթացը»:
Ալ-Ղաիդայի հետ կապված «ալ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը,որ պատերազմում է Սոմալիի կառավարության դեմ, Քենիայում և արևելյան Աֆրիկայում ևս ահաբեկչական գործողություններ է իրականացնում:
Ահաբեկչության դեմ պայքարին ուղղված տարածաշրջանային գործողությունների շրջանակում Քենիան օգնում է Սոմալիի կառավարությանը «ալ-Շաբաբ» խմբավորման դեմ մղվող պայքարում: