Փարիզում ձերբակալվել են «սև բաճկոնավորների» շարժման 37 ցուցարարներ
https://parstoday.ir/hy/news/world-i109402-Փարիզում_ձերբակալվել_են_սև_բաճկոնավորների_շարժման_37_ցուցարարներ
Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարել է, որ «սև բաճկոնավորների» շարժման ցույցի մասնակից էմիգրանտներից 37-ը ձերբակալվել են:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Հուլիս 14, 2019 04:35 Asia/Tehran
  •  Փարիզում ձերբակալվել են «սև բաճկոնավորների» շարժման 37 ցուցարարներ

Ֆրանսիայի ոստիկանությունը հայտարարել է, որ «սև բաճկոնավորների» շարժման ցույցի մասնակից էմիգրանտներից 37-ը ձերբակալվել են:

Շաբաթ օրը, Ֆրանսիայի ոստիկանությունն իր թուիթերյան էջում արած գրառման մեջ գրել է, որ ուրբաթ օրը Փարիզում կայացած էմիգրանտների ցույցի 37 մասնակիցներ, ձերբակալվել են:

Ֆրանսիայի ԶԼՄ-ները հաղորդել են, որ շուրջ 700 էմիգրանտներ, բողոքելով «անձնագիր չունեցող աշխատողների» ծանր պայմանների դեմ, բողոքի ցույց են անցկացրել Փարիզում:

Այս շարժումը ձևավորվել է Ֆրանսիայի էմիգրանտների իրավունքները պաշտպանող խմբի կողմից, որը մի քանի ժամանակ առաջ նամակ էր հղել վարչապետին՝ իրենց ծանր պայմանների կապպակցությամբ:

Այս էմիգրանտների մեծ մասը Ֆրանսիա են եկել Աֆրիկայի արևմուտքի երկրներից: