Ֆրանսիայում ծաղրել են Մակրոնին
https://parstoday.ir/hy/news/world-i109428-Ֆրանսիայում_ծաղրել_են_Մակրոնին
Ֆրանսիացի բողոքարարները ծաղրելով իրենց նախագահին և հու անելով նրա հրաժարականն են պահանջել:
(last modified 2026-04-22T14:27:35+00:00 )
Հուլիս 14, 2019 16:27 Asia/Tehran
  • Ֆրանսիայում ծաղրել են Մակրոնին

Ֆրանսիացի բողոքարարները ծաղրելով իրենց նախագահին և հու անելով նրա հրաժարականն են պահանջել:

«Դեղի բաճկոնավորների» շարժման ակտիվիստները հուլիսի 14-ին  Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված  միջոցառման շրջանակում,որը կայացել է Շանզելիզե պողոտայում, այդ երկրի նախագահ Էմանուել Մակրոնին հու անելով,նրա հրաժարականն են պահանջել:

Դեղին բաճկոնավորներն ավելի վաղ տեղեկացրել էին, որ բողոքի ծրագրեր են նախատեսել Ֆրանսիայի Ազգային օրվա տոնին նվիրված զինվորական շքերթի անցկացման օրվա համար:

ARTE լրատվական ալիքը հաղորդել է,որ դեղին բաճկոնավորները շաբաթ օրը թևակոխելով իրենց ակցիաների 35-րդ շաբաթ, բողոքի ցույցեր անցկացրին,իսկ այսօր հավաքվել էին Շանզելիզե  պողոտայում ,որտեղ ընթացել է Ֆրանսիայի Ազգային տոնին նվիրված  շքերթը:

Ոստիկանությունը ձերբակալեց այդ շարժման մի քանի հայտնի դեմքերի: Բախումներ տեղի ունեցան ոստիկանության աշխատակիցների ու բողոքարարների միջև:

Միջազգային շրջանակները,այդ թվում Եվրամիության մարդու իրավունքների կոմիտեն անգամներ բողոքել է  ցուցարարների նկատմամբ Ֆրանսիայի ոստիկանության կողմից կիրառվող բռնությունների դեմ: