Հուլիս 16, 2019 11:53 Asia/Tehran
  • Բրյուսելում կայացած նիստում ԱՄՆ-ն հանդես է եկել ՀԳՀԾ-ի դեմ

Եվրամիությունում ԱՄՆ-ի դեսպանը, միության անդամներին կոչ է արել Համատեղ գործողությունների համապարփակ ծրագիրը պահպանելու ուղղությամբ ջանքեր գործադրելու փոխարեն, մեծացնել ճնշումներն Իրանի նկատմամբ:

Ինչպես հաղորդում է «Դեյլի Մեյլ» թերթը, երկուշաբթի օրը, նախքան Բրյուսելում  ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների «Իրանը և ՀԳՀԾ-ն» թեմայով նիստի կայացումը, Գորդոն Սոնդլանդը նախարարներին կոչ է արել մեծացնել Իրանի նկատմամբ ճնշումները, որպեսզի այս երկիրը համաձայնվի նստել Վաշինգտոնի ուզած բանակցությունների սեղանի շուրջ:

Եվրամիությունում ԱՄՆ-ի դեսպանը եվրոպացիներին հորդորել է աջակցել Վաշինգտոնի հակաիրանական քայլերին, ասելով.«Կարծում եմ այժմ ժամանակն է, որ եվրոպացիները համապատասխան քայլեր ձեռնարկեն Իրանի դեմ և հետևելով ԱՄՆ-ի օրինակին, դատապարտեն  տարածաշրջանում ու աշխարհում այդ երկրի քաղաքականությունը»:

Չնայած ամերիկացի պաշտոնյայի հայտարարություններին, Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Ջերեմի Հանթը, երկուշաբթի Բրյուսելում բացված ԵՄ արտաքին գործերի նախարարների նիստում ասել է.«ՀԳՀԾ-ն չի մահացել  և դեռ կա  այն  պահպանելու հնարավորություն»:

Պիտակ