ԱՄՆ-ում հաստատվել է Սաուդյան Արաբիային զենքի վաճառքն արգելող օրինագօիծը
Հուլիս 18, 2019 03:33 Asia/Tehran
Չորեքշաբթի օրը, ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել Սաուդյան Արաբիային և ԱՄԷ-ին զենքի վաճառքն արգելող օրինագծին:
Հունիսին նույնպես ԱՄՆ Սենատն ընդունել էր այս նախագիծը, սակայն Դոնալդ Թրամփը վետո դրեց դրա վրա:
Իսկ ապրիլ ամսին, Ներկայացուցիչների պալատը կողմ էր քվեարկել Եմենի դեմ պատերազմում սաուդական կոալցիայից ԱՄՆ-ի դուրս գալու վերաբերյալ օրինագծին:
Սույն թվականի մայիսին, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարեց, որ ԱՄՆ-ն Սուդյան Արաբիայի, Հորդանանի ու ԱՄԷ-ի հետ կնքել է զենքի վաճառքի 22 պայմանագիր:
Եմենի անմեղ բնակիչների կոտորածն արևմտյան արտադրության զենքերով, առթել է իրավապաշտպանների զայրույթը:
Պիտակ