Մերկել.«INSTEX-ը պատրաստ է գործարկման»
Գերմանիայի կանցլերն ասել է.«Իրանի ու Եվրոպայի միջև առևտրափոխանակումների համար INSTEX կոչվող մեխանիզմը գործարկման փուլում է»:
Ուրբաթ օրը կայացած մամլո ասուլիսում, Մերկելը հայտարարել է, որ իրենք հարգում են Իրանի հետ միջուկային համաձայնությունը և Իրանը կարող է INSTEX-ը որպես միջուկային համաձայնության պահպանման լուրջ գործոն ներկայացնել:
Պատասխանելով այն հարցին, թե արդյոք միայն Իրանն է պատախանատու ՀԳՀԾ-ի հարցով, Մերկելը նշել է, որ բնականաբար միայն Իրանը պատասխանատու չէ ՀԳՀԾ-ի պահպանման թեմայով և եթե ԱՄՆ-ը դուրս եկավ այն համաձայնությունից, Ռուսաստանը, Չինաստանն ու եվրապական կողմերը այդ քայլին չդիմեցին:
Առանց անդրադառնալու ՀԳՀԾ-ի շրջանակում ԱՄՆ-ի ձեռնարկած քայլի դիմակայմանը, Մերկելն Իրանից պահանջել է հարգել համաձայնության շրջանակում իր հանձնառությունները և աշխարհին ցույց տալ բարեացակամությունը: