Global Times.«ԱՄՆ-ը Հորմոզի նեղուցը վերածել է աշխարհի ամենավտանգավոր տարածաշրջանի»
Անդրադառնալով Պարսից ծոցում օտար ուժերի ներկայությանը, Global Times օրաթերթը գրել է.«ԱՄՆ-ը Հորմոզի նեղուցը վերածել է աշխարհի ամենավտանգավոր տարածաշրջանի»:
Այս օրաթերթը նշել է, որ օտարները միշտ գլխացավանք են առաջացրել Միջին Արևելքի համար և ԱՄՆ-ը երբեք թույլ չի տվել, որ տարածաշրջանում կայունություն հաստատվի:
Թերթը գրել է, որ օտար ուժերը ցանկանում են անկայունություն առաջացնել տարածաշրջանում, իսկ երբ տարածաշրջանի երկրները փորձել են միասնական լինել, ԱՄՆ-ը լարվածություն է առաջացրել:
Global Times օրաթերթը տարածաշրջանի երկրներին խորհուրդ է տվել ձգտել համատեղ զարգացման, խաղաղ համակեցության և չեզոքացնել օտարների դավերը:
«Տարածաշրջանում պատերազմ բռնկվելու դեպքում, աշխարհի նավթի ավելի քան 20 տոկոսը չի անցնելու այս տարածաշրջանից և խափանվելու է նավթային լցանավերից շատերի երթևեկությունը և մեծապես տուժելու է երկրների տնտեսությունը»,-գրել է Global Times-ը:
Այս օրաթերթը նշել է, որ ԱՄՆ-ը լարվածություն է առաջացրել և ճնշում է Իրանին, սակայն եթե Արևմտյան Ասիայի երկրները միասնական լինեն, կկարողանան այս ճնշումների փոփոխության համար առիթի վերածել և նպաստել տարածարջանի կայունությանը, այդ դեպքում օտար ուժերը ոչինչ չեն կարողանա անել: