Հուլիս 23, 2019 18:43 Asia/Tehran
  • Մակրոն.«Եվրոպական 14 երկրներ համաձայնության են եկել փախստականների բաժանել իրենց մեջ»

Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ եվրոպական 14 երկրներ պատրաստ են ապաստան տալ Միջերկրական ծովում մոլորված փախստականներին:

Փարիզում կայացած ԵՄ-ի Ներքին գործերի ու ԱԳ նախարարների փախստականների առանցքայնությամբ հանդիպման ավարտին Էմանուել Մակրոնն ասել է.«Ֆրանսիայից ու Գերմանիայից բացի, Պորտուգալիան, Լյուքսեմբուրգը, Ֆինլանդիան, Լիտվան, Խորվաթիան ու Իռլանդիան նույնպես համաձայնել են փախստականների բնակեցման հարցով լուրջ աշխատանք տանել»:

Մակրոնը հավելել է.«Եվրոպական ևս 6 երկրներ ևս ողջունելով այս նախագիծն իրենց պատրաստակամությունն են հայտնել Միջերկրականում մոլորված փախստականներին ընդունելու համար:

Իտալիայի ներքին գործերի նախարար և փոխվարչապետ Մատտո Սալվինին հաշվի առնելով  Միջերկրականի փախստականներին բնակեցնելու հարցում իր երկրի հակառակությունն չի մասնակցել այս նիստին: 

Սալվինին, ով հռչակված է փախստականներին ընդունելու կապակցությամբ իր խիստ քաղաքականություններով երկուշաբթի օրն ասել է.«Իտալիան այլևս Բրյուսելի, Փարիզի ու Բեռլինի համար փախստականների ճամբար չի լինելու»:

Պիտակ