Գերմանիա.«Իրանի հետ բանակցելն անհրաժեշտություն է»
Գերմանիայի ԱԳ նախարարն իր ամերիկացի պաշտոնակցի հետ հեռախոսազրույցում կարևորել է Իրանի հետ բանակցելու անհրաժեշտությունը:
ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ հեռախոսազրույցում, Հեյկո Մաասն ընդգծել է.«Գերմանիան չի միանալու Իրանի դեմ առավելագույն ճնշում գործադրելու ԱՄՆ-ի կառավարության քաղաքականությանը»:
Հորմոզի նեղուցում նավերի երթևեկելու վերաբերյալ Բրիտանիայի գլխավորությամբ եվրոպական կոալիցիային միանալու մասին, Գերմանիայի ԱԳ նախարարն ասել է.«Նախագծի նպատակներն առավել թափանցիկ դառնալուց հետո, Գերմանիան անհրաժեշտ որոշում կընդունի նախագծում ներգրավվելու կապակցությամբ»:
Ավելի վաղ, ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին, ընդգծելով, որ Հորմուզի նեղուցի և Պարսից ծոցի անվտանգության պահպանման հիմնական պատասխանատվությունը վերապահված է Իրանին ու մերձափնյա երկրներին, ասել էր.«Իրանը թույլ չի, որ որևէ երկիր անապահովություն առաջացնի Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում և այս տարածաշրջանում Իրանի քայլերը կախված են դիմացի կողմի օրինազանցություններից»: