Գերմանիայի ԱԳ նախարարն ուշադրություն չի դարձնում Զարիֆի դեմ սահմանված պատժամիջոցներին
https://parstoday.ir/hy/news/world-i110097-Գերմանիայի_ԱԳ_նախարարն_ուշադրություն_չի_դարձնում_Զարիֆի_դեմ_սահմանված_պատժամիջոցներին
Գերմանիայի ԱԳ նախարարությունը, սխալ համարելով Իրանի ԱԳ նախարարի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի քայլը, հայտարարել է.«Ես ուշադրություն չեմ դարձնի Վաշինգտոնի այդ որոշմանը և կշարունակեմ իմ դիվանագիտական համագործակցությունը Զարիֆի հետ»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 03, 2019 14:38 Asia/Tehran
  • Գերմանիայի ԱԳ նախարարն ուշադրություն չի դարձնում  Զարիֆի դեմ սահմանված պատժամիջոցներին

Գերմանիայի ԱԳ նախարարությունը, սխալ համարելով Իրանի ԱԳ նախարարի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի քայլը, հայտարարել է.«Ես ուշադրություն չեմ դարձնի Վաշինգտոնի այդ որոշմանը և կշարունակեմ իմ դիվանագիտական համագործակցությունը Զարիֆի հետ»:

Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle լրատվական կայքը, Գերմանիայի ԱԳ նախարարությունը  շաբաթ օրը հրապարակել է մի հաղորդագրություն, որում հայտարարել է.«Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի թշնամական քայլը մերժում է դիվանագիտական ուղիները, ինչը Բեռլինը սխալ է  համարում»:

Հաղորդագրության մեջ Գերմանիայի ԱԳ նախարարությունը ընդգծելով, որ ներկա պայմաններում հաղորդակցության խողովակների  պահպանումն անհրաժեշտ է լարվածությունների կանխման համար, հայտարարել է.«Գերմանիայի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի ԱԳ նախարարները կանոնավոր կերպով շփվում են Զարիֆի հետ և այս գործընթացը կշարունակվի»:

Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասն անցած հինգշաբթի օրն անդրադառնալով ԱՄՆ-ի ճնշումներին և ՀԳՀԾ-ի՝ միջուկային համաձայնության ու դիվանագիտական գործընթացի դեմ ԱՄՆ-ի քայլերին, ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է.«Ինչպես անցյալում հավատարիմ կմնանք այս համաձայնությանը»: