Գերմանիայի ԱԳ նախարարն ուշադրություն չի դարձնում Զարիֆի դեմ սահմանված պատժամիջոցներին
Գերմանիայի ԱԳ նախարարությունը, սխալ համարելով Իրանի ԱԳ նախարարի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի քայլը, հայտարարել է.«Ես ուշադրություն չեմ դարձնի Վաշինգտոնի այդ որոշմանը և կշարունակեմ իմ դիվանագիտական համագործակցությունը Զարիֆի հետ»:
Ինչպես հաղորդում է գերմանական Deutsche Welle լրատվական կայքը, Գերմանիայի ԱԳ նախարարությունը շաբաթ օրը հրապարակել է մի հաղորդագրություն, որում հայտարարել է.«Իրանի ԱԳ նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի դեմ պատժամիջոցներ սահմանելու ԱՄՆ-ի թշնամական քայլը մերժում է դիվանագիտական ուղիները, ինչը Բեռլինը սխալ է համարում»:
Հաղորդագրության մեջ Գերմանիայի ԱԳ նախարարությունը ընդգծելով, որ ներկա պայմաններում հաղորդակցության խողովակների պահպանումն անհրաժեշտ է լարվածությունների կանխման համար, հայտարարել է.«Գերմանիայի, Ֆրանսիայի ու Բրիտանիայի ԱԳ նախարարները կանոնավոր կերպով շփվում են Զարիֆի հետ և այս գործընթացը կշարունակվի»:
Գերմանիայի ԱԳ նախարար Հեյկո Մաասն անցած հինգշաբթի օրն անդրադառնալով ԱՄՆ-ի ճնշումներին և ՀԳՀԾ-ի՝ միջուկային համաձայնության ու դիվանագիտական գործընթացի դեմ ԱՄՆ-ի քայլերին, ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է.«Ինչպես անցյալում հավատարիմ կմնանք այս համաձայնությանը»: