Սենատի հանրապետական մեծամասնության ղեկավարը դեմ է զենքի սահմանափակման օրենքի քննարկմանը
ԱՄՆ-ի Սենատի հանրապետական մեծամասնության առաջնորդը մերժել է զենքի սահմանափակման վերաբերյալ օրենք ընդունելու, ավելի քան 200 քաղաքապետերի խնդրանքը
Սենատի մեծամասնության առաջնորդ Միթ Մըքքոնելը մերժել է 214 քաղաքապետերի դիմումը: Նա ասել է, որ պետք է սպասել, մինչև սենատորները վերադառնան ամառային արձակուրդից:
ԱՄՆ-ում տեղի ունեցած վերջին հրաձգություններից հետո, երկրում բողոքի ցույցեր են անցկացվում հրազենի ձեռքբերումը, վաճառքն ու տեղափոխումը հեշտացնող օրենքների դեմ: Այդ շրջանակներում, 214 քաղաքապետեր (ներառյալ հանրապետականներ) նամակ են հղել Սենատի դեմոկրատական առաջնորդ Միթ Մըքքոնելին և Չաք Շումերին կոչ անելով ընդունել զենքի վաճառքը սահմանափակող օրենքը:
Վերջերս ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը հաստատեց մի նախագիծ, որը զենք վաճառողներին պարտադրում է նախկան վաճառքի ձևակերպելը, ստուգել գնորդների հոգեկան առողջությունը:
Նախագիծը պետք է հաստատվի Սենատի ներկայացուցիչների կողմից, այնուհետև ներկայացվի նախագահ Դոնալդ Թրամփին: