Նենսի Փելոսին քննադատել է ԱՄՆ-ի կառավարության վերաբերմունքը ներգաղթյալների նկատմամբ
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահը քննադատել է Գվատեմալայի կառավարության և Թրամփի միջև վերջերս կայացած համաձայնությունը՝ ԱՄՆ ապաստանի դիմումներին Գվատեմալայի վերահասու լինելու կապակցությամբ:
Ռոյտերս լրատվական գործակալության հաղորդման համաձայն, Նենսի Փելոսին նշել է, ոտ Գվատեմալան չունի անհրաժեշտ պոտենցիալներն՝ այդ համաձայնությունն իրագործելու համար:
Փելոսին այն պայմաններում էր Կոնգրեսի պատվիրակության հետ Գվատեմալա մեկնել, երբ այդ երկիրը հայտնվել է Թրամփի խիստ ճնշումների տակ՝ ներգաղթյալների մուտքն ԱՄՆ կանխելու համար:
Այդ համաձայնությունը քննադատողների կարծիքով, բռնության ուաղքատության պայմաններում գտնվող Գվատեմալան չունի անհրաժեշտ ռեսուրսներ՝ ապաստանի դիմումներին վերահասու լինելու համար:
Սպիտակ Տուն մուտք գործելուց հետո, Թրամփը կոշտ քաղաքականություն է կիրառել ներգաղթյալների դեմ, որի հետևանքով զոհվել են մի խումբ մարդիկ, այդ թվում երեխաներ: