Բողոքի ակցիա Սպիտակ Տան դիմաց՝ ի աջակցություն Վենեսուելայի
Ի նշան բողոքի Վենեսուելայի իրադարձությունների նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունների դեմ, ամերիկացիները ակցիա են անցկացրել Սպիտակ Տան դիմաց:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, շաբաթ օրը, մի խումբ ամերիկացիններ և մարդու իրավունքների պաշտպան խմբավորումների ակտիվիստներ, համախմբվելով Սպիտան Տան դիմաց, բողոքել են Վենեսուելայի նկատմամբ Դոնալդ Թրամփի քաղաքականությունների դեմ և իրենց աջակցությունն են հայտնել վենեսուելացիների նկատմամբ:
Հաղորդման համաձայն, ցուցարարները կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Ոչ Վենեսուելայի դեմ պատերազմին»: Նրանք նաև կարգախոսներ են վանկարկել ի աջակցություն Վենեսուելայի:
ԱՄՆ-ը Վենեսուելայի դեմ պատժամիջոցեր կիրառելով և այդ երկրի ընդդիմությանն աջակցելով, փորձում է կործանել հակաամերիկյան մոտեցում ունեցող այդ երկրի օրինական կառավարությանը: