Բողոքի ակցիա Սպիտակ Տան դիմաց՝ ի աջակցություն Վենեսուելայի
https://parstoday.ir/hy/news/world-i110334-Բողոքի_ակցիա_Սպիտակ_Տան_դիմաց_ի_աջակցություն_Վենեսուելայի
Ի նշան բողոքի Վենեսուելայի իրադարձությունների նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունների դեմ, ամերիկացիները ակցիա են անցկացրել Սպիտակ Տան դիմաց:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2019 08:39 Asia/Tehran
  • Բողոքի ակցիա Սպիտակ Տան դիմաց՝ ի աջակցություն Վենեսուելայի

Ի նշան բողոքի Վենեսուելայի իրադարձությունների նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունների դեմ, ամերիկացիները ակցիա են անցկացրել Սպիտակ Տան դիմաց:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման համաձայն, շաբաթ օրը, մի խումբ ամերիկացիններ և մարդու իրավունքների պաշտպան խմբավորումների ակտիվիստներ, համախմբվելով Սպիտան Տան դիմաց, բողոքել են Վենեսուելայի նկատմամբ Դոնալդ Թրամփի քաղաքականությունների դեմ և իրենց աջակցությունն են հայտնել վենեսուելացիների նկատմամբ:

Հաղորդման համաձայն, ցուցարարները կրել են պաստառներ, որոնց վրա գրված է եղել «Ոչ Վենեսուելայի դեմ պատերազմին»: Նրանք նաև կարգախոսներ են վանկարկել ի աջակցություն Վենեսուելայի:

ԱՄՆ-ը Վենեսուելայի դեմ պատժամիջոցեր կիրառելով և այդ երկրի ընդդիմությանն աջակցելով, փորձում է կործանել հակաամերիկյան մոտեցում ունեցող այդ երկրի օրինական կառավարությանը: