Ռուսաստանում չարտոնված ակցիայի 136 մասնակից է ձերբակալվել
https://parstoday.ir/hy/news/world-i110345-Ռուսաստանում_չարտոնված_ակցիայի_136_մասնակից_է_ձերբակալվել
Ռուսաստանի ՆԳ նախարարությունը հայտարարել է ,որ Մոսկվայում չարտոնված ակցիայի 136 մասնակից է բերման ենթարկվել օրենքը խախտելու պատճառով:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2019 13:36 Asia/Tehran
  • Ռուսաստանում չարտոնված ակցիայի 136 մասնակից է ձերբակալվել

Ռուսաստանի ՆԳ նախարարությունը հայտարարել է ,որ Մոսկվայում չարտոնված ակցիայի 136 մասնակից է բերման ենթարկվել օրենքը խախտելու պատճառով:

«Ռաշա Թուդեյ» հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը կիրակի օրը տեղեկացրել է Մոսկվայում անցկացված հակակառավարական ցույցերի 136 մասնակցի ձերբակալման մասին:

ՌԴ մայրաքաղաքում, հուլիսի 14-ից Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրություններ անցկացնելու պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում: Մասնակիցները, պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցումը: Շաբաթ օրվա ակցիան տեղի է ունեցել ի պաշտպանություն Ռուսաստանի կառավարության ընդդիմադիր թեկնածուների, որոնց արգելվել է մասնակցել Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրություններին: Շաբաթ օրն անցկացված ցույցերի ընթացքում ձերբակալվել է 136 մասնակից:

Մոսվկայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը 57 ընդդիմադիր թեկնածուների անունները հանել է ընտրացուցակից՝ գրանցման օրենքները չհարգելու պատճառով:

Ռուսաստանի իշխանությունների համոզմամբ, ԱՄՆ-ի և որոշ արևմտյան երկրների լարվածություն հարուցող քայլերն են համարվում Մոսկվայում ընթացող զանգվածային ցույցերի և անկարգությունների պատճառը:

Վերջին մեկ ամսվա ընթացքում սա  բողոքի ակցիաների չորրորդ օրն է համարվում: