Ռուսաստանում չարտոնված ակցիայի 136 մասնակից է ձերբակալվել
Ռուսաստանի ՆԳ նախարարությունը հայտարարել է ,որ Մոսկվայում չարտոնված ակցիայի 136 մասնակից է բերման ենթարկվել օրենքը խախտելու պատճառով:
«Ռաշա Թուդեյ» հեռուստաալիքի հաղորդման համաձայն՝ Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությունը կիրակի օրը տեղեկացրել է Մոսկվայում անցկացված հակակառավարական ցույցերի 136 մասնակցի ձերբակալման մասին:
ՌԴ մայրաքաղաքում, հուլիսի 14-ից Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրություններ անցկացնելու պահանջով բողոքի ակցիաներ են անցկացվում: Մասնակիցները, պահանջում են Մոսկվայի քաղաքային դումայի ընտրությունների անկախ թեկնածուների գրանցումը: Շաբաթ օրվա ակցիան տեղի է ունեցել ի պաշտպանություն Ռուսաստանի կառավարության ընդդիմադիր թեկնածուների, որոնց արգելվել է մասնակցել Մոսկվայի քաղաքային դումայի ազատ ընտրություններին: Շաբաթ օրն անցկացված ցույցերի ընթացքում ձերբակալվել է 136 մասնակից:
Մոսվկայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը 57 ընդդիմադիր թեկնածուների անունները հանել է ընտրացուցակից՝ գրանցման օրենքները չհարգելու պատճառով:
Ռուսաստանի իշխանությունների համոզմամբ, ԱՄՆ-ի և որոշ արևմտյան երկրների լարվածություն հարուցող քայլերն են համարվում Մոսկվայում ընթացող զանգվածային ցույցերի և անկարգությունների պատճառը:
Վերջին մեկ ամսվա ընթացքում սա բողոքի ակցիաների չորրորդ օրն է համարվում: