Los Angeles Times. Սաուդյան Արաբիան չի կարող Եմենում հաղթանակի տանել
Դատապարտելով Եմենի դեմ Սաուդյան Արաբիայի ոտնձգությունները, Los Angeles Times-ը գրել է, որ այս պատերազմում Սաուդյան Արաբիայի հաղթանակը բացառվում է:
Երկուշաբթի օրվա համարում, թերթը գրել է. «Չորս տարի է անցել այն ժամանակից, երբ Սաուդյան Արաբիան հարձակվեց Եմենի վրա և իր դաշնակիցների հետ միասին, փորձեց տապալել Անսարալլահ շարժումը: Սակայն մինչ այժմ Սաուդյան Արաբիան որևէ ձեռքբերում չի ունեցել այս պատերազմում»:
Թերթը գրել է, որ Սաուդյան Արաբիան Եմենի դեմ պատերազմում իրականացրել է երկու խոշոր գործողություններ՝ «Գործողությունների փոթորիկ» և «Հույսի վերադարձ» անուններով, սակայն դրանցիցի ոչ մեկն արդյունք չի ունեցել:
Սաուդյան Արաբիան և իր դաշնակիցներն այդ թվում՝ ԱՄԷ-ն, Եմենի ժողովրդի դիմադրության պատճառով, չեն կարողացել տապալել այդ երկրի օրինբական կառավարությունը և այն փոխարինել իրենցից կախվածության մեջ գտնվող իշխանությամբ: Եվ ներկայումս, սաուդցի վարձկանները խնդիրներ ունեն նաև Եմենի հարավում գտնվող Ադենում: