ԱՄՆ-ի ռազմածովային կոալցիիան կունենա ընդամենը երեք անդամ
Ամերիկյան լրատվական ցանցի հաղորդման համաձայն, Պարսից ծոցում ռազմական կոալիցիա ձևավորելու ԱՄՆ-ի առաջարկին դրական պատասխան են տվել միան Բրտանիան և Սիոնիստական ռեժիմը:
CBS News-ը չորեքշաբթի օրը գրել է, որ Հորմուզի նեղուցը և այդ տարածքով նավթի արտահանումը, կենսական նշանակություն ունեն համաշխարհային տնտեսության համար: CBS News-ը գրել է. «Դոնալկ Թրամփը փորձում էր ռազմածովային կոալիցիա ձևավորել Պարսից ծոցի անվտանգությունն ապահովելու նպատակով, որին միանալու պատրաստակամություն են հայտնել միայն Բրիտանիան և Սիոնիստական ռեժիմը»:
Փորձագետների կարծիքով, ԱՄՆ-ի հակաիրանական դաշինքին միանալու համար միայն Բրիտանիայի և Սիոնիստական ռեժիմի պատրաստակամությունը վկայում է այն մասին, որ ԱՄՆ-ն միջազգային շրջանակներում մեկուսացել է:
Մեկ ամիս առաջ, ամերիկացի պաշտոնյաները հայտարարեցին, որ Պարսից ծոցում և Հորմուզի նեղուցում «սպառնալիքներին դիմակայելու» նպատակով, ԱՄՆ-ն նպատակ ունի ձևավորել ռազմածովային դաշինք:
Եվրոպական երկրները չողջունեցին այս նախագիծը, իսկ Գերմանիայի կառավարությունը հայտարարեց, որ չի միանա ԱՄՆ-ի արկածախնդիր քայլերին:
Գերմանիայի այս հայտարարությունը զայրացրել է ամերիկացի քաղաքական գործիչներին: