Պաշտոնապես հաստատվել է Թրամփի ֆինասնական հովանավորի ինքնասպանության մասին լուրը
Նյու Յորքի դատաբժշկական կենտրանը հայտարարել է, որ աղջիկների սեռական շահագործման մեջ մեղադրվող և ԱՄՆ-ի նախագահի ֆինանսական հովանավորը համարվող Ջեֆրի Էպշտեյնն ինքնասպանություն է գործել:
Ըստ Washington Post- ի ուրբաթ օրը կատարած հաղորդման, ամերիկացի միլիարդատեր Ջեֆրի Էպշտեյնի դիահերձման արդյունքում պարզվել է, որ վերջինիս պարանոցին հայտնաբերված հետքերը առաջացել են կախվելու միջոցով ինքնասպանություն կատարելու հետևանքով:
Էփսթեյնը, ով համարվում է Թրամփի ֆինանսական հովանավորներից, կալանավորված էր և գտնվում էր Նյու Յորքի բանտում: Շաբաթ օրը նրան գտել էին կախված վիճակում:
Նա զբաղվում էր դեռահաս աղջիկների սեռական շահագործմամբ, կուտակելով մեծ հարստություն և շփվում էր քաղաքական գործիչների և մեծահարուստների հետ: