Ռուսաստանի արձագանքը՝ Պարսից ծոցում Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից լարվածության սրմանը
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է. «ԱՄՆ-ն ու Բրիտանիան ավելի են սրում Պարսից ծոցի տարածաշրջանի լարվածությունը»:
Ուրբաթ օրը Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը հանդես է եկել մի հայտարարությամբ, որում նշել է, որ Պարսից ծոցում ԱՄՆ-ի գործողությունները, ներառյալ՝ ռազմածովային դաշինքի ձևավորումը, ավելի կխորացնեն լարվածությունը:
Հայտարարության մեջ ասված է. «Մոսկվան ընդգծում է տարածաշրջանի ճգնաժամերը քաղաքական ու դիվանագիտական ճանապարհներով լուծելու անհրաժեշտությունը»:
ԱՄՆ-ը Պարսից ծոցում ծովային երթևեկության անվտանգությունն ապահովելու պատրվակով, ջանքեր է գործադրում ռազմածովային դաշինք ձևավորել, սակայն դաշինքին միանալու ցանկություն են հայտնել միայն Բրիտանիան և Սիոնիստական ռեժիմը:
Քաղաքական փորձագետները համոզված են, որ վերոնշյալ դաշինքին անդամակցելու առաջարկը մեծ թվով երկրների կողմից մերժվելը, վկայում է միջազգային շրջանակներում Վաշինգտոնի դիվանագիտական մեկուսացման մասին: