Ռուսաստանի արձագանքը՝ Պարսից ծոցում Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից լարվածության սրմանը
https://parstoday.ir/hy/news/world-i110543-Ռուսաստանի_արձագանքը_Պարսից_ծոցում_Բրիտանիայի_և_ԱՄՆ_ի_կողմից_լարվածության_սրմանը
Լոնդոնում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է. «ԱՄՆ-ն ու Բրիտանիան ավելի են սրում Պարսից ծոցի տարածաշրջանի լարվածությունը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 17, 2019 07:22 Asia/Tehran
  • Ռուսաստանի արձագանքը՝ Պարսից ծոցում Բրիտանիայի և ԱՄՆ-ի կողմից լարվածության սրմանը

Լոնդոնում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է. «ԱՄՆ-ն ու Բրիտանիան ավելի են սրում Պարսից ծոցի տարածաշրջանի լարվածությունը»:

Ուրբաթ օրը Լոնդոնում Ռուսաստանի դեսպանատունը հանդես է եկել մի հայտարարությամբ, որում նշել է, որ Պարսից ծոցում ԱՄՆ-ի գործողությունները, ներառյալ՝ ռազմածովային դաշինքի ձևավորումը, ավելի կխորացնեն լարվածությունը:

Հայտարարության մեջ ասված է. «Մոսկվան ընդգծում է տարածաշրջանի ճգնաժամերը քաղաքական ու դիվանագիտական ճանապարհներով լուծելու անհրաժեշտությունը»:

ԱՄՆ-ը Պարսից ծոցում ծովային երթևեկության անվտանգությունն ապահովելու պատրվակով, ջանքեր է գործադրում ռազմածովային դաշինք ձևավորել, սակայն դաշինքին միանալու ցանկություն են հայտնել միայն Բրիտանիան և Սիոնիստական ռեժիմը:

Քաղաքական փորձագետները համոզված են, որ վերոնշյալ դաշինքին անդամակցելու առաջարկը մեծ թվով երկրների կողմից մերժվելը, վկայում է միջազգային շրջանակներում Վաշինգտոնի դիվանագիտական մեկուսացման մասին: