Թրամփ.«Google-ը միջամտել է ԱՄՆ-ի ընտրություններին»
ԱՄՆ-ի նախագահը Google ընկերությանը մեղադրել է 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու մէջ:
Երկուշաբթի օրը իր թուիիթերյան էջում Դոնալդ Թրամփը գրել է, որ Google ընկերությունը 2016թ. նախագահական ընտրություններում 2 մլն 600 հազարից միչև 16 մլն. քվե փոխել է իր դեմոկրատական մրցակից Հիլարի Քլինթոնի օգտին:
Թրամփը հավելել է.«Այս զեկույցը հրապարակվել է ոչ թե Թրամփի, այլ Քլինթոնի աջակցի կողմից և Google ընկերությունը պետք է պատասխանատվության ենթարկվի»:
Ավելի վաղ նույնպես ԱՄՆ նախագահը Google ընկերությանը մեղադրել էր այն բանի մեջ, որ վերջինս իր որոնման համակարգը այնպես է դասավորել, որ ավելի շատ Թրամփի դեմ հրապարակված լուրերն են երևում:
Արձագանքելով ԱՄՆ նախագահի այս հայտարարությանը Google ընկերությունը հայտարարել էր, որ քաղաքական հայացքները որոնողական համակարգի արդյունքների վրա չեն ազդում: