Թրամփ.«Google-ը միջամտել է ԱՄՆ-ի ընտրություններին»
https://parstoday.ir/hy/news/world-i110650-Թրամփ._google_ը_միջամտել_է_ԱՄՆ_ի_ընտրություններին
ԱՄՆ-ի նախագահը Google ընկերությանը մեղադրել է 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու մէջ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 20, 2019 08:54 Asia/Tehran
  • Թրամփ.«Google-ը միջամտել է ԱՄՆ-ի ընտրություններին»

ԱՄՆ-ի նախագահը Google ընկերությանը մեղադրել է 2016թ. ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծելու մէջ:

Երկուշաբթի օրը իր թուիիթերյան էջում Դոնալդ Թրամփը գրել է, որ Google ընկերությունը 2016թ. նախագահական ընտրություններում 2 մլն 600 հազարից միչև 16 մլն. քվե փոխել է իր դեմոկրատական մրցակից Հիլարի Քլինթոնի օգտին: 

Թրամփը հավելել է.«Այս զեկույցը հրապարակվել է ոչ թե Թրամփի, այլ Քլինթոնի աջակցի կողմից և Google ընկերությունը պետք է պատասխանատվության ենթարկվի»:

Ավելի վաղ նույնպես ԱՄՆ նախագահը Google ընկերությանը մեղադրել էր այն բանի մեջ, որ վերջինս իր որոնման համակարգը այնպես է դասավորել, որ ավելի շատ Թրամփի դեմ հրապարակված լուրերն են երևում:

Արձագանքելով ԱՄՆ նախագահի այս հայտարարությանը Google ընկերությունը հայտարարել էր, որ քաղաքական հայացքները որոնողական համակարգի  արդյունքների վրա չեն ազդում: