Նանոտեխնոլոգիայի ոլորտում Իրանը զբաղեցնում է աշխարհում 4-րդ տեղը
https://parstoday.ir/hy/news/world-i110789-Նանոտեխնոլոգիայի_ոլորտում_Իրանը_զբաղեցնում_է_աշխարհում_4_րդ_տեղը
Իրանի նանոտեխնոլոգիայի զարգացման շտաբի քարտուղարն ասել է, որ նանոտեխնոլոգիայի ոլորտում Իրանն զբզղեցնում է աշխարհում չորրորդ տեղը:
(last modified 2026-05-03T14:26:07+00:00 )
Օգոստոս 24, 2019 12:07 Asia/Tehran
  • Նանոտեխնոլոգիայի ոլորտում Իրանը զբաղեցնում  է աշխարհում 4-րդ տեղը

Իրանի նանոտեխնոլոգիայի զարգացման շտաբի քարտուղարն ասել է, որ նանոտեխնոլոգիայի ոլորտում Իրանն զբզղեցնում է աշխարհում չորրորդ տեղը:

Շաբաթ օրը Թեհրանում անցկացվող աշակերտական նանոգիտության 10-րդ օլիմպիադայի փակման արարողության ժամանակ, Սայիդ Սարքարը նշել է.« Չինաստանից, ԱՄՆ-ից և Հնդկաստանից հետո, նանոտեխնոլոգիայի ոլորտում Իրանը աշխարհում զբաղեցնում է չորրորդ տեղը»:

Սարքարն ասել է, որ այժմ իրանցի հետազոտողները նանոտեխնոլոգիայի ոլորտում ունեն ավելի բարձր դիրքեր, քան Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետազոտողները և իրենց դիրքն ամրացրել են աշխարհում:

Իրանի նանոտեխնոլոգիայի զարգացման շտաբի քարտուղարն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է առաջընթաց արձանագրել նանոտեխնոլոգիայի ոլորտում:

Ավելի վաղ Սարքարն ասել էր, որ ԻԻՀ նանոտեխնոլոգիական արտադրանքն արտահանվում են աշխարհի 45 երկրներ: