Նանոտեխնոլոգիայի ոլորտում Իրանը զբաղեցնում է աշխարհում 4-րդ տեղը
Իրանի նանոտեխնոլոգիայի զարգացման շտաբի քարտուղարն ասել է, որ նանոտեխնոլոգիայի ոլորտում Իրանն զբզղեցնում է աշխարհում չորրորդ տեղը:
Շաբաթ օրը Թեհրանում անցկացվող աշակերտական նանոգիտության 10-րդ օլիմպիադայի փակման արարողության ժամանակ, Սայիդ Սարքարը նշել է.« Չինաստանից, ԱՄՆ-ից և Հնդկաստանից հետո, նանոտեխնոլոգիայի ոլորտում Իրանը աշխարհում զբաղեցնում է չորրորդ տեղը»:
Սարքարն ասել է, որ այժմ իրանցի հետազոտողները նանոտեխնոլոգիայի ոլորտում ունեն ավելի բարձր դիրքեր, քան Հարավային Կորեայի և Ճապոնիայի հետազոտողները և իրենց դիրքն ամրացրել են աշխարհում:
Իրանի նանոտեխնոլոգիայի զարգացման շտաբի քարտուղարն ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը շարունակում է առաջընթաց արձանագրել նանոտեխնոլոգիայի ոլորտում:
Ավելի վաղ Սարքարն ասել էր, որ ԻԻՀ նանոտեխնոլոգիական արտադրանքն արտահանվում են աշխարհի 45 երկրներ: