ԻԻՀ ԱԳՆ. ԱՄՆ-ի հրթիռային փորձարկումը կհանգի աշխարհում սպառազինությունների մրցավազքի
https://parstoday.ir/hy/news/world-i110790-ԻԻՀ_ԱԳՆ._ԱՄՆ_ի_հրթիռային_փորձարկումը_կհանգի_աշխարհում_սպառազինությունների_մրցավազքի
Իրանի արտգործնախարարության խոսնակը, մտահոգություն հայտնելով ԱՄՆ միջին հեռահարության միջուկային հրթիռային փորձարկումների կապակցությամբ, այդ քայլը որակել է որպես աշխարհում նոր սպառազինության մրցավազքի մեկնարկ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 24, 2019 12:31 Asia/Tehran
  • ԻԻՀ ԱԳՆ. ԱՄՆ-ի հրթիռային փորձարկումը կհանգի աշխարհում սպառազինությունների մրցավազքի

Իրանի արտգործնախարարության խոսնակը, մտահոգություն հայտնելով ԱՄՆ միջին հեռահարության միջուկային հրթիռային փորձարկումների կապակցությամբ, այդ քայլը որակել է որպես աշխարհում նոր սպառազինության մրցավազքի մեկնարկ:

Սեյդ Աբբաս Մուսավին, շաբաթ օրը դատապարտելով  ԱՄՆ-ին՝ միակողմանիության և միջազգային պայմանագրերից դուրս գալու քաղաքականությունների և միջազգային իրավունքի, կանոնների և նորմերի խախտման համար, ասել է.«ԱՄՆ միջին հեռահարության հրթիռի փորձարկումը սպառնում է միջազգային խաղաղությանը և անվտանգությանն ու ծանր տնտեսական ծախսեր կպարտադրի այլ երկրներին»:

Կիրակի օրը ԱՄՆ-ը,  Կալիֆոռնիայի Սան Նիկոլա կղզում, միջին հեռահարության թևավոր հրթիռ է  փորձարկել:

ԱՄՆ-ի այս փորձարկումն իրականացվում է INF պայմանագրից դուրս գալուց հետո: