ԱՄՆ-ն հրաժարվել է Թուրքիային վաճառել «Patriot» ՀՕՊ համակարգեր
Ամերիկացի մի պաշտոնյա CNN հեռուստաընկերությանն ասել է.«ԱՄՆ-ի կառավարությունը պաշտոնապես հրաժարվել է Թուրքիային վաճառել «Patriot» ՀՕՊ համակարգեր:
Ամերիկացի պաշտոնյան, ով չի ցանկացել ներկայանալ, հավելել է.«Մենք հետևողականորեն նախազգուշացրել էինք Թուրքիային, որ «Patriot»-ի գնման վերջին առաջարկը կորցնում է ուժը: Եվ ահա Patriot-ների հարցում մեր վերջին առաջարկի գործողության ժամկետը լրացել է»։
Ավելի վաղ, Միացյալ նահանգները Թուրքիային հեռացրել էր F-35 կործանիչների արտադրական ծրագրից՝ Անկարայի կողմից ռուսական С-400-ի ձեռքբերման պատճառով:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի օրը Սպիտակ Տանը կայացած մամլո ասուլիսում պատասխանելով այդ կապակցությամբ հարցին, ասել է.«Մենք Թուրքիային անընդհատ ասում էինք, որ եթե ռուսական S-400-ներ գնի, մենք չենք կարող F-35 կործանիչներ վաճառել նրանց»:
Անկարան ընդգծել է,որ եթե ԱՄՆ-ն հրաժարվի ապահովել Թուրքիայի ռազմական կարիքները, ապա այլ աղբյուրների կդիմի: