Մերկել. Իրանի վերաբերյալ G7- ի բանակցություններն արդյունավետ էին
Գերմանիայի կանցլերը հայտարարել է, որ Իրանի վերաբերյալ Յոթնյակի խմբի ղեկավարների բանակցություններն արդյունավետ էին:
Գերմանական ZDF հեռուստաալիքը հաղորդել է, որ Անգելա Մերկելը կիրակի օրն ասել է. «G7- ը կօգտագործի բոլոր հնարավոր միջոցները՝ Իրանի հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համար»Լ
Անդադառնալով մեծ Յոթնյակի գագաթաժողովին ԻԻՀ ԱԳՆ Զարիֆի ներկայությանն ու վերջինիս անցկացրած բանակցություններին, Մերկելը հավելել է, որ նրան ուղարկված հրավերը G7-ի նախաձեռնությամբ չի եղել:
Մերկելը, սակայն, ողջունել է Իրանի հետ բանակցելուն ուղղված ցանկացած դիվանագիտական քայլ:
Կիրակի օրը, Իրանի, Ֆրանսիայի ու Ռուսաստանի միջև եռակողմ բանակցությունները շարունակելու նպատակով, ԻԻՀ ԱԳՆ Զարիֆը ժամանել է Ֆրանսիայի Բիարից քաղաք, որտեղ մասնակցել է Յոթնյակի խմբի գագաթաժողովին և բանակցություններ ունեցել վերոնշյալ երկրների ղեկավարների հետ: