Օգոստոս 29, 2019 13:09 Asia/Tehran
  • Պերույում տեղի ունեցած կրոնական արարողության ընթացքում սպանվել է 227 երեխա

Հնագետները Պերույի հյուսիսային ափերին հայտնաբերել են ամենամեծ հնագիտական զանգվածային գերեզմանոցը, որտեղ 1400 տարի առաջ թաղվել են 227 երեխաներ:

Հինգշաբթի օրը, Ֆրանս պրես գործակալությունը հաղորդել է, որ պեղումների ընթցքում հնագետները Պերույի մայրաքաղաք Լիմայի հյուսիսային շրջաններում հայտնաբերել են զանգվածային գերեզմանոց:

Հնագետների համոզմամբ, երեխաները ծնվել են «Չիմոյի» կայսրության ժամանակաշրջանում և «Էլնինո» բնական երևույթի հետևանքները կանխարգելելու և աստվածների զայրույթից անվնաս մնալու համար, մի արարողության ընթացքում որպես զոհ մատուցվել են աստվածներին:

Զոհված երեխաները 4-14 տարեկան են եղել և 1400 տարի առաջ վայրենաբար սպանվել են: 

2018թ. նույնպես հնագետները հայտնաբերել էին 56 մանուկների ոսկորներ, և ենթադրվում է, որ նրանք նույնպես սպանվել են «Չիմու» արարողության ընթացքում:

Պիտակ