Ամերիկացի վերլուծաբան.«Թրամփը պետք է զիջումների գնա Իրանի դիմաց»
https://parstoday.ir/hy/news/world-i111054-Ամերիկացի_վերլուծաբան._Թրամփը_պետք_է_զիջումների_գնա_Իրանի_դիմաց
«Ատլանտյան խորհուրդ» կենտրոնի փորձագետը նշել է, որ Թրամփն է Իրանի հետ լարվածության սկսողը եղել և հիմա էլ ինքը պետք է Թեհրանին արտոնություններ տալով, փոխի իրավիճակը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 01, 2019 10:13 Asia/Tehran
  • Ամերիկացի վերլուծաբան.«Թրամփը պետք է զիջումների գնա Իրանի դիմաց»

«Ատլանտյան խորհուրդ» կենտրոնի փորձագետը նշել է, որ Թրամփն է Իրանի հետ լարվածության սկսողը եղել և հիմա էլ ինքը պետք է Թեհրանին արտոնություններ տալով, փոխի իրավիճակը:

Կիրակի օրը, ԻՌՆԱ-ին տված հարցազրույցում, անդրադառնալով Իրան-ԱՄՆ լարվածությունը մեղմելու համար Ֆրանսիայի նախագահ՝ Էմանուել Մակրոնի նախագծին,  Բարբարա Սլավինն ասել է.«Եթե Թրամփի կառավարությունը վճռակամ է Իրանի հետ բանակցելու համար, պետք է ճշտի թե ինչ արտոնություններ է տալու Թեհրանին»:

«Ատլանտյան խորհուրդ» կենտրոնի փորձագետը հավաստիացրել է, որ Թրամփը լավ բանակցող չէ, որովհետև ամեն օր փոխում է իր կարծիքն ու դիրքորոշումը, հետևաբար չի կարելի նրա հետ խոսել անգամ ժամանակավոր համաձայնության մասին:

2018թ. մայիսի 8-ին, ԱՄՆ-ի նախագահ՝ Դոնալդ Թրամփը հրաժարվեց ՀԳՀԾ-ի համաձայնությունից, որը կայացել էր ամիսներ լուրջ բանակցությունների արդյունքում: