ԱՄՆ-ը հովանավորում է Ուկրաինային Ռուսաստանի նկատմամբ դիմակայության հարցում
Սեպտեմբեր 02, 2019 08:23 Asia/Tehran
ԱՄՆ-ի փոխնախագահը հայտարարել է, որ Վաշինգտոնը Ուկրաինային հովանավորում է Ռուսաստանի նկատմամբ դիմակայության հարցում:
Վարշավայում կայացած երկրորդ աշխարհամարտի մեկնարկի 80-ամյակի միջոցառման շրջանակում, Մայք Փենեսն Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպումից հետո, հայտարարել է, որ Վաշինգտոնը շարունակելու է հովանավորել Կիևին:
Շաբաթ երեկոյան, Վարշավայում Լեհաստանի և Ուկրաինայի պաշտոնատարների հետ հանդիպումից հետո, ԱՄՆ-ի էներգիայի նախարար Ռիք Փերին տեղեկացրել է Ռուսաստանի դեմ Վաշինգտոնի պատժամիջոցների խստացման մասին:
ՌԴ պաշտոնատարները մշտապես ընդգծել են, որ դիմակայելու են ԱՄՆ-ի պատժամիջոցներին և փոխադարձ քայլեր են ձեռնարկելու Մոսկվայի դեմ:
Պիտակ