Ավստրալիա. Մենք չենք պաշտպանում ԱՄՆ-ի դիրքորոշումը Իրանի վերաբերյալ
(last modified Mon, 02 Sep 2019 13:14:00 GMT )
Սեպտեմբեր 02, 2019 17:44 Asia/Tehran
  • Ավստրալիա. Մենք չենք պաշտպանում ԱՄՆ-ի դիրքորոշումը Իրանի վերաբերյալ

Ռուսաստանում Ավստրալիայի դեսպանն ընդգծել է, որ իր երկրի մասնակցությունը Հորմուզի նեղուցում պարեկությանը, չի նշանակում Թերանի նկատմամբ Վաշինգտոնի դիրքորոշման աջակցություն:

Գրեհեմ Միհանն ասել է, որ Ավստրալիան կարծում է, թե կարևոր է պաշտպանել միջազգային ծովային ճանապարհները, քանի որ նավերն ու ապրանքները, ներառյալ նավթը, այդ ճանապարհներով են տեղափոխվում:

Ռուսաստանում Ավստրալիայի դեսպանն ընդգծել է, որ սա չի նշանակում որ իր երկիրը համաձայն է ԱՄՆ-ի դիրքորոշումների հետ՝ Իրանի և Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ: Նա հավելել է, որ Ավստրալիան դեմ է ՀԳՀԾ-ից ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալու քայլին:

Օգոստոսի 21-ին Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը հայտարարել է, որ իր երկիրը կմիանա ԱՄՆ-ի կողմից ղեկավարվող ծովային ռազմական դաշինքին: