Սեպտեմբեր 03, 2019 17:09 Asia/Tehran
  • Բրիտանիայում մարդիկ ներխուժել են  մթերային խանութներ`բրեքզիթի  հետևանքով սովի տարածման վախից

Բրոքզիթի ժամկետը մոտենումէ և բրիտանացիները շտապում են մթերային խանութներ՝ անհրաժեշտ սննդամթերք գնելու համար:

 Գերմանական «Դի Վելտ» պարբերականը երեքշաբթի օրը հաղորդել է. «Որքան մոտենում ենք  Բրիտանիայի Եվրամիությունից դուրս գալու ժամկետին, առավել քան երբևէ նկատվում է  այդ երկրի ժողովրդի վախը տնտեսական ցնցումներից, հատկապես սննդի պակասից»:

Գերմանական թերթը գրել է.«Բրիտանիան ԵՄ կազմից դուրս գալու շեմին է և այդ երկրում տնտեսական աճը հավասարվել է զրոյի»:

«Դի Վելտ»-ը հավելել է.«Նման պայմաններում, նախնական կարիքները հոգալու համար բրիտանացիների ներհոսքը խանութներ, ակնհայտորեն ցույց է տալիս բրեքզիթի հետևանքների կապակցությամբ  նրանց մտահոգությունը»:

Ստացված հաղորդումների համաձայն՝ այս օրերին  բրիտանացիների հիմնական մտահոգություններից մեկն անհրաժեշտ սննդի և դեղորայքի ապահովելն ու պաշարելն է:

Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը խոստացել է  մինչև հոկտեմբերի 31-ը, ԵՄ-ի հետ համաձայնության գալով կամ առանց դրա, երկիրը դուրս բերել ԵՄ կազմից: 

Պիտակ