Նախքան Պարսից ծոց ուղևորվելն ամերիկյան ավիակրի վրա տեխնիկական անսարքություն է առաջացել
ԱՄՆ-ի ծովուժը տեղեկացրել է, որ այդ երկրի ավիակիր նավում տեխնիկական անսարքություն է առաջացել: Վաշինգտոնը պատրաստվում էր ավիակիրը տեղակայել Պարսից ծոցում:
ԱՄՆ ծովուժը երեքշաբթի օրը հայտարարել է, որ տեխնիկական անսարքություն է առաջացել ամերիկյան «Harry truman» ավիակիր նավի վրա, որը պատրաստվում էր այս տարի աշնանը տեղակայվել Պարսից ծոցում:
Նախատեսված էր, որ ամերիկյան ավիակիր նավը 2019 թվականին երկրորդ անգամ գործուղվել արտերկիր:
ԱՄՆ ծովուժը սովորաբար նախօրոք չի հայտարարում իր նավերի գործուղման մասին, բայց վերջին շաբաթների ընթացքում հայտարարել է, որ «Harry truman» ավիակիր նավը գործուղվելու է Պարսից ծոց՝ այդ տարածաշրջանի ջրերում տիրող լարվածությանը դիմակայելու և զսպողական առաքելություն իրականացնելու համար:
Որոշ ժամանակ առաջ ևս ամերիկյան չորս F-18 Super Hornet կործանիչները վնասվել են արաբական ծովում տեղակայված Աբրահամ Լինքոլն ավիակիր նավի վրա մեկ այլ ինքնաթիռի վայրէջք կատարելու պահին: