Սեպտեմբեր 03, 2019 19:16 Asia/Tehran
  • Ամազոնի անտառներում հրդեհն ընդարձակվել է

Ամազոնի անտառներում հրդեհը տարածվել է: Այդ մասին տեղեկացնում են Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտից:

Բրազիլիայի տիեզերական հետազոտությունների ազգային ինստիտուտը հայտարարել է.«2019թ. օգոստոս ամսին Ամազոնի անտառներում հրդեհի բռնկման հազար դեպք է արձանագրվել»:

Այս հաստատության հայտարարության համաձայն այս տարվա օգոստոսին Ամազոնի անտառներում գրանցված հրդեհները նախորդ տարվա համեմատությամբ եռապատկվել են:

Հաղորդումներից պարզվում է, որ չնայած Բրազիլիայի բանակի կողմից հրդեհի մարման համար տարվող ջանքերին հրդեհը դեռ շարունակում է ավելի շատ տարածքների կլանել: 

Ամազոնի անտառներում հրդեհի տարածումը, որի մեծ մասը գնտվում է Բրազիլիայում առթել է միջազգային կողմերի մտահոգությունն ու զայրույթը:

Ամազոնի անտառներն աննախադեպ մասշտաբով հրկիզվում են և միջազգային հանրությունը այս հարցը դրել է ուշադրության կենտրոնում: 

Եվրոպական երկրները Բուլսոնարոյի կառավարությանը մեղադրել են շրջակա միջավայրի աղետին դիմակայելու հարցով թերանալու մեջ:

Պիտակ