Պուտին. «Արևմտյան գերիշխանության դարաշրջանն աշխարհում մոտենում է ավարտին»
Նշելով, որ Մոսկվան ձգտում է Հորմուզի նեղուցում տիրող լարվածության թուլացմանը, ՌԴ նախագահն ընդգծել է, որ աշխարհում արևմտյան գերիշխանության դարաշրջանն ավարտվում Է:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Վլադիվոստոկ քաղաքում կայացած «Արևելյան տնտեսական ֆորում»-ում ունեցած ելույթում, խոսելով Հորմուզի նեղուցում Ռուսաստանի ծովուժի ներկայության մասին, ասել է.«Այս կապակցությամբ տեխնիկական առումով խնդիր չունենք, սակայն մենք ցանկանում ենք այդ տարածաշրանում թուլացնել լարվածությունները»:
Պուտինը հավելել է.«Պարիսծոցյան տարածաշրջանում նավագնացության անվտանգությունն ապահովելու նպատակով միջազգային կազմակերպություն ստեղծելու նպատակով, Ռուսաստանը բանակցություններ է վարում բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Չինաստանի հետ»:
Իր խոսքերի այլ բաժնում Պուտինը Միջին հեռահարության միջուկային ուժերի պայմանագրից ԱՄՆ-ի դուրս գալու մասին ասել է.«ԱՄՆ-ն պատրաստվում է հրթիռ տեղակայել տիեզերքում, որը հավանաբար միջուկային է լինելու: Այդ քայլը կարող է հանգեցնել համաշխարհային անվտանգության համակարգում շատ լուրջ մարտահրավերի»: