Նեթանյահույի այցը Լոնդոն, զայրացրել է բրիտանացիներին
https://parstoday.ir/hy/news/world-i111202-Նեթանյահույի_այցը_Լոնդոն_զայրացրել_է_բրիտանացիներին
Սիոնիստական ռեժիմի վարչապետի Լոնդոն կատարած չնախատեսված այցին զուգահեռ, ռեժիմի ընդդիմադիրները հավաքվելով Բրիտանիայի վարչապետի նստավայրի առջև, իրենց զայրույթն ու նողկանքն են հայտնել Նեթանյահույի հանդեպ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 06, 2019 07:45 Asia/Tehran
  • Նեթանյահույի այցը  Լոնդոն, զայրացրել է բրիտանացիներին

Սիոնիստական ռեժիմի վարչապետի Լոնդոն կատարած չնախատեսված այցին զուգահեռ, ռեժիմի ընդդիմադիրները հավաքվելով Բրիտանիայի վարչապետի նստավայրի առջև, իրենց զայրույթն ու նողկանքն են հայտնել Նեթանյահույի հանդեպ:

Հանրահավաքի ընթացքում, պաղեստիցիների աջակիցները, հակապատերազմական ու հակառասիստական խմբերը, մուսուլմանները և մարդկային իրավունքների ակտիվիստներն, այդ թվում պաղեստինցիների հետ վշտակցության կոալիցիան և մի խումբ հրեա հոգևորականներ, դատապարտելով Սիոնիստական ռեժիմի հանցագործությունները հանդես են եկել ռեժիմի վարչապետի՝ Բրիտանիայից անհապաղ հեռանալու կոչով: 

Հանրահավաքի մասնակիցները Նեթանյահույի նկատմամբ իրենց զայրույթի ու նողկանքի պատճառներից համարել են պաղեստինցիների իրավունքների խախտումները և Սիոնիստական ռեժիմի զորայինների կողմից պաղեստինցիների հատկապես կանանց ու երեխաների սպանությունները:

Հինգշաբթի օրը, Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, Լոնդոն կատարած անսպասելի այցի ընթացքում, հանդիպել ու զրուցել է Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնի հետ: 

Նշվում է, որ Բրիտանիայի պաշտոնյաների հետ Նեթանյահույի բանակցությունների առանցքը եղել է Իրանը: