ՌԴ-ն առավել ներդրումներ կկատարի Իրանի նավթի բաժնում
https://parstoday.ir/hy/news/world-i111206-ՌԴ_ն_առավել_ներդրումներ_կկատարի_Իրանի_նավթի_բաժնում
ՌԴ-ի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ իր երկիրը քննարկում է Իրանի նվաթի արտադրության բաժնում առավել ներդրումները կատարելու հնարավորությունները:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Սեպտեմբեր 06, 2019 13:57 Asia/Tehran
  • ՌԴ-ն առավել ներդրումներ կկատարի Իրանի նավթի բաժնում

ՌԴ-ի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ իր երկիրը քննարկում է Իրանի նվաթի արտադրության բաժնում առավել ներդրումները կատարելու հնարավորությունները:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ, հինգշաբթի օրը Վլադիվոստոկում կայացած Արևելյան 5-րդ տնտեսական ֆորումի շրջանակներում, խոսելով իրանական նավթարդյունաբերության ոլորտում ներդրումներ կատարելու մասին, Ալեքսանդր Նովակն ասել է, որ խնդիրն առաջին հերթին կապված է նավթի արտադրության հետ:

Ռուսաստանի էներգետիկայի նախարարն Իրան-Ռուսաստան տնտեսական համագործակցության հանձնաժողովի ռուսական կողմի ղեկավարն է:

Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը հայտարարել էր նավթային և ֆինանսական հարցերում Իրանի հետ համագործակցելու իր երկրի պատրաստակամության մասին:

Ռուսաստանն աշխարհի խոշորագույն անմշակ նավթ արտահանողն է, որը չի անդամակցում ՕՊԵԿ-ին:

Ռուսաստանի փոխարտգործնախարարը շեշտել է, որ մինչև 2018 թվականի մայիսը վաճառված նավթի համեմատությամբ, Իրանը պետք է կարողանա արտահանել նավթի որոշակի ծավալ: