Ռուսաստանը Google-ին և Facebook- ին նախազգուշացրել է չմիջամտել ընտրություններին
Ռուսաստանի կառավարությունը Google-ին և Facebook- ին նախազգուշացրել է այդ երկրում կայանալիք ՏԻՄ ընտրություններին միջամտելու անթույլատրելիության մասին: ՌԴ կառավարությունն այս ընկերություններին կոչ է արել Մոսկվայի Տեղական Ինքնակառավարման ընտրությունների ժամանակ խուսափել քաղաքական քարոզչություններից:
Ինչպես հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը, Ռուսաստանի Տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայություն «Ռոսկոմնադզոր»-ն ուրբաթ օրը հայտարարել է, որ Google-ին և Facebook- ին նախազգուշացվել է Ռուսաստանում կիրակի օրը կայանալիք ՏԻՄ-ի ընտրությունների ընթացքում և նախօրեին քաղաքական քարոզչության անթույլատրելիության մասին:
Կառույցը հայտարարել է. «Եթե Google-ը և Facebook- ը չհարգեն այս հորդորը, դա կդիտվի որպես միջամտություն Ռուսաստանի ինքնիշխանությանը»:
Ռուսաստանի ՏԻՄ ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 8-ին: