ԱՄՆ-ը փորձարկել է միջուկային մարտագլխիկ կրելու կարողություն ունեցող 4 հրթիռ
Միացյալ Նահանգները փորձարկել է միջուկային մարտագլխիկ կրելու կարողություն ունեցող 4 բալիստիկ հրթիռ: Փորձարկումներն իրականացվել է ԱՄՆ ռազմածովային ուժերին պատկանող սուզանավից:
Միացյալ Նահանգների ծովուժը հրապարակել է հաղորդագրություն, որում հայտարարել է, որ փորձարկել է 4 բալիստիկ հրթիռ: Trident II D5 տեսակի բալիստիկ հրթիռների փորձարկումներն իրականացվել են «USS Nebraska» սուզանավից:
«Առաջին երկու հիթիռների փորձարկումը եղել է սեպտեմբերի 4-ին, մյուս երկուսինը՝ սեպտեմբերի 6-ին, Կալիֆորնիա նահանգում Խաղաղ օվկիանոսի ջրերում»,-ասված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ի իշխանությունները նշել են, որ սուզանավից կրակելու կարողություն ունեցող բալիստիկ հրթիռները համարվում են այդ երկրի ռազմավարական միջուկային ուժի զսպողական կարողության մի մասը:
Ռուսաստանն ԱՄՆ-ի նմանատիպ փորձարկումները երկկողմ համաձայնություններին դեմ է համարում:
ԱՄՆ-ի վարչակազմը վերջերս Ռուսաստանին մեղադրելով երկկողմ համաձայնությունները խախտելու մեջ, դուրս եկավ միջին հեռահարության միջուկային ուժերի համաձայնագրից՝ INF-ից: